Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արդյունքները կարող են անկանխատեսելի լինել

Արդյունքները կարող են անկանխատեսելի լինել
17.01.2014 | 15:01

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը մասնակցելու է վաղը, Ազատության հրապարակում, ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ԱԺ չորս քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին:

Ինչ վերաբերում է կուսակցության դիրքորոշմանը, ապա մեր զրուցակիցը նշեց, որ կուսակցության անդամներն ազատ են հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու հարցում դիրքորոշում ունենալիս:

Արտակ Զեյնալյանի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ առաջին անգամ ընդդիմությունը ժողովրդին փողոց է դուրս բերում՝ արծարծելով սոցիալական խնդիրներ: Կարո՞ղ է այս հանարահավաքը շղթայական ռեակցիայի ազդեցություն ունենալ և չսպասված արդյունքներ գրանցել:

«Դժվար է ասել, թե ինչ արդյունքներ կլինեն: Արդյունքները անկանխատեսելի են»,- ասաց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ